շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ես գնահատում եմ փայլուն. վարչապետ

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ես գնահատում եմ փայլուն. վարչապետ

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ես գնահատում եմ փայլուն: Այս մասին իր օնլայն ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, այդ հարաբերությունները շատ խորքային, ռազմավարական, գործընկերային բովանդակություն ունեն, և չեն որոշվում մի հարցով, կամ մի հայտարարությամբ:

«Այնպես որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում եմ գնահատել փայլուն»,- նշեց նա` հավելելով, որ կան իհարկե խնդիրներ, որոնք լուծվել և լուծվում են: «Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի ղեկավարության հետ»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերվում է այն փաստին, որ Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի օրը իր և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել, վարչապետը հիշեցրեց, որ այդ օրը նա ձևավորված ավանդույթի համաձայն նա այդ օրը եղել է Արցախում:

  • Կիսվել: