ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն․ Փաշինյանը՝ Թովմասյանին

ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն․ Փաշինյանը՝ Թովմասյանին

ԱԺ նիստում պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրացրեց Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժի նկատմամբ սահմանափակումների հարցը։

Պատգամավորը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թե ինչո՞ւ է իշխանությունը գնում լրագրողների նկատմամբ նման աննախադեպ սահմանափակումների։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Կառավարության ծրագրում լրագրողական էթիկայի կարգավորման հետ կապված կա կոնկրետ առաջարկ․ 

«Մենք կարծում ենք, որ պետք է օրենսդրական փոփոխություն առաջարկենք, որով սահմանենք ինստիտուտ, երբ լրագրողներն իրենք իրենց գործունեության էթիկայի որոշակի կանոններ կմշակեն և իրենք կհետևեն այդ կանոնների ներկայացմանը։ Բայց մենք նաև աննախադեպ շատ իրավիճակներ ունենք, հենց այսօր էլ Ազգային ժողովում շատ աննախադեպ իրավիճակներ ունենք, և կառավարությունը ստիպված է և պետք է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով։

Կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն նաև իմանալ լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն և հստակ լինի՝ որևէ լրագրող լրագրողական գործունեությամբ է զբաղվում, թե՞ քաղաքական որոշակի շրջանակի կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է։ Ես՝ որպես վարչապետ, ասում եմ, որ թույլ չեմ տալու ժողովրդավարությունը որպես ամենաթողության համար պատշաճ հարթակ օգտագործել։ Եվ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ, ընդ որում, ձեռնարկելու եմ ոչ թե սեփական ճաշակներին համապատասխան, այլ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատի շրջանակներում»։

  • Կիսվել: