ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիների շրջանում զոհերի մասին ճշգրտված տեղեկություն չկա․ ԱԳՆ

ՀՀ քաղաքացիների շրջանում զոհերի մասին ճշգրտված տեղեկություն չկա․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այս պահի դրությամբ որեւէ ճշգրտված տեղեկություն չունի ռուս-ուկրաինական հակամարտությունում զոհված  ՀՀ քաղաքացիների մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նման տեղեկության առկայության դեպքում, մենք կտեղեկացնենք»,- նշեց Հունանյանը։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն է տարածվել, որ Խարկովում ռուսական կողմից զոհվել է տանկիստ, ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը։

  • Կիսվել: