կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիների 41%-ը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանն ու նոր կառավարության ձևավորմանը

ՀՀ քաղաքացիների 41%-ը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանն ու նոր կառավարության ձևավորմանը

ՀՀ քաղաքացիների 41 տոկոսը միանշանակ անհրաժեշտ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձևավորումը։ Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի՝ մայիսի 27-31-ը անցկացրած հարցումների արդյունքները։

Հարցումն իրականացվել է Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում, որին մասնակցել է 1100 քաղաքացի։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն։ Միանշանակ անհրաժեշտ է՝ պատասխանել է 41%-ը, ավելի շուտ անհրաժեշտ է՝ 18,9%-ը։ Այսինքն 59,9 %-ն անհրաժեշտ է համարել արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձևավորումը։

Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը: Այս հարցին ընդհանրապես բացասական՝ պատասխան է տվել 47.1%-ը։ Ավելի շուտ բացասական՝ 24.2%։ Այսինքն հարցվածների 71,3%-ը Փաշինյանի գործելաոճը բացասական է գնահատել։

  • Կիսվել: