ՀՀ ոստիկանապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստին
Սանկտ Պետերբուրգում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ Ռուսաստանի նախարարության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցեւի նախագահությամբ։
Հայաստանից մեկնել է ոստիկանապետ Արամ Ղազարյանը։
Պատվիրակությունների ղեկավարները նաև կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում տարած Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը բոյկոտել է նիստը։



