շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
ՀՀ օդային տարածքով թռիչքների վճարներն ավելացել են Իրանի երկնքի փակման պատճառով

ՀՀ օդային տարածքով թռիչքների վճարներն ավելացել են Իրանի երկնքի փակման պատճառով

Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթն ավելացել է ավելի քան 1100 եվրոյով։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ ներկայացնելով մարտ և հունվար ամիսների տվյալները։

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքները 2026 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճել են օրական միջինը 43 թռիչքով։

«2026թ․ մարտ ամսվա ընթացքում մայրուղային թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց հաշվեգրվող միջին օրական հասույթը կազմել է 30374,04 եվրո, իսկ 2026 թվականի հունվարին՝ 29253,30 եվրո»,- նշված է գերատեսչության պատասխանի մեջ։

 

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ ապրիլի տվյալները կհաշվարկվեն մայիսի երկրորդ կեսին։

  • Կիսվել: