ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ նախագահը զինված ուժերում նոր նշանակումների հրամանագրեր է ստորագրել

ՀՀ նախագահը զինված ուժերում նոր նշանակումների հրամանագրեր է ստորագրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զինված ուժերում նոր նշանակումների մասին հրամանագրեր է ստորագրել։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանը նշանակվել է  2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Վալերիկ Քոչարյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ՝ ազատելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

  • Կիսվել: