չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՀՀ նախագահը Վլադիմիր Աղաբեկովին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

ՀՀ նախագահը Վլադիմիր Աղաբեկովին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

ՀՀ նախագահի հրամանագրով՝ հայ-բելառուսական գիտակրթական կապերի ամրապնդման և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Վլադիմիր Ենոքի Աղաբեկովը (Բելառուս) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայ-բելառուսական գիտակրթական կապերի ամրապնդման և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Վլադիմիր Ենոքի Աղաբեկովին (Բելառուս) պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: