հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ նախագահը Քեմբրիջի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանում առկա մարտահրավերներին

ՀՀ նախագահը Քեմբրիջի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանում առկա մարտահրավերներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։

Այցի շրջանակներում նախագահ Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։

Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում: Հանրապետության նախագահը կմասնակցի նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը։

Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

  • Կիսվել: