կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստան

ՀՀ նախագահը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: 

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային  օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեցին Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ԱԳ նախարարի տեղակալ Էրմուխամբետ Կոնուսպաևը, ինչպես նաև Աստանայի փոխքաղաքապետ Էրիկ Մեյրխանովը և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը:

Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը և այլոք: 

Այցի շրջանակներում Ղազախստանի նախագահի  Ակորդա նստավայրում երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: 

 

  • Կիսվել: