ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ նախագահը ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը

ՀՀ նախագահը ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-ին Ծովագյուղի մարզադաշտում ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆուտբոլիստների մասնակցությամբ ցուցադրական հանդիպմանը, որը կազմակերպվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Ինչպես  հայտնում են նախագահի աշխատակազմից, ցուցադրական հանդիպմանը մասնակցել են Ֆերնանդո Իերոն, Թիմ Կեհիլը, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք:

Հանդիպմանը մասնակցել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն:


  • Կիսվել: