ՀՀ նախագահը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։
Ելույթներով հանդես են եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր։