շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարար նշանակելու մասին

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարար նշանակելու մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ժաննա Անդրեասյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է հրամանագրում:

Հիշեցնենք՝ Վահրամ Դումանյանն ազատվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: