շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նարեկ Բեգլարյանին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի ԲԴԽ-39-Ո-69 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: