հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՀՀ նախագահն աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստան

ՀՀ նախագահն աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանեց Աշխաբադ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ինքնաթիռը վայրէջք կատարեց Աշխաբադի միջազգային օդանավակայանում, որտեղ նրան դիմավորեց Թուրքմենստանի տրանսպորտի և կոմունիկացիաների գործակալության գլխավոր տնօրեն, փոխվարչապետ Մամմետհան Չակիև Բերդիմուրադին։

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Թուրքմենստան կատարած պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահը հոկտեմբերի 12-ին հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։

Նախագահն այցի շրջանակներում կմասնակցի նաև թուրքմեն բանաստեղծ Մահտումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջազգային համաժողովին։ 

  • Կիսվել: