ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ նախագահին եւ վարչապետին տրվող պետական պահպանության ծառայությունն այլևս ցմահ չի լինի

ՀՀ նախագահին եւ վարչապետին տրվող պետական պահպանության ծառայությունն այլևս ցմահ չի լինի

Չզեկուցվող հարցերի շրջանակներում, մենք Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնում ենք Պետական պահպանության ծառայությունը, որը դառնում է առանձին մարմին և կլինի վարչապետի տնօրինության ներքո գործող մարմին։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշեց, որ այս բարեփոխումը ընդհանուր անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակում է։

«Նախկին գործող կարգավորումով, եթե նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն, ապա օրենքով փոփոխություն է կատարվում, և այժմ այդ ծառայությունը կրտամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,- հայտնեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ըստ անհրաժեշտության՝ այդ ժամկետը կարող է երկարացվել։ Նա այս փոփոխությունը կարևորեց և ընդգծեց, որ դա արվում է Ազգային անվտանգության ծառայության բարեփոխումների շրջանակում։

«ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով.  առաջինը՝ հակահետախուզություն, և այդ առումով Ազգային անվտանգության ծառայությունը վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը, և երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանությունը»,- ասաց նա։

  • Կիսվել: