հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ նախագահի ընտրության կարգը և ժամկետները ամրագրված են  Սահմանադրությամբ

ՀՀ նախագահի ընտրության կարգը և ժամկետները ամրագրված են Սահմանադրությամբ

ՀՀ նախագահի ընտրության կարգը և ժամկետները ամրագրված են ՀՀ Սահմանադրութայմբ։

Ըստ այդմ՝ նախագահի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո (փետրվարի 17-27) անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը (27 պատգամավոր)։

Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը (80 պատգամավոր):
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը(65 պատգամավոր):

Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Հիշեցնենք՝  ԱԺ-ում խմբակցությունները բաժանված են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» -71 պատգամավոր,
«Հայաստան» դաշինք- 29 պատգամավոր,
«Պատիվ ունեմ» դաշինք- 7 պատգամավոր- 1։
Նշենք, որ նախագահի հրաժարականի դեպքում` ըստ Սահմանադրության նախագահը պարտականությունները ժամանակավորապես ստանձնում է Ազգային Ժողովի նախագահը:

Հիշեցնենք ,որ քիչ առաջ հայտնի դարձավ Արմեն Սարգսյանի նախագահի պաշտոնից անակնկալ հրաժարվելու մասին: Իր տարածած հայտարարության մեջ Սարգսյանը նման որոշման որևէ հստակ պատճառ չէր նշել:

  • Կիսվել: