ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ն շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով. Հունանյան

ՀՀ-ն շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով. Հունանյան

Բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ խոսելով Թուրքիայի կողմից ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը շուտափույթ կյանքի կոչելու, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջական կարգավորելու, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

 

 

  • Կիսվել: