շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով

Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից. Պեսկով

Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից, եւ հույս կա, որ Երեւանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականությունը կառուցելիս, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովն ուշադրություն է դարձրել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է։ Նա նաեւ ասել է, որ հետխորհրդային տարածքում Հայաստանը առավել դինամիկ զարգացող երկիրն է. նրա ՀՆԱ-ն անցած տարի գերազանցել է 15 տոկոսը։

«Դա մասամբ տեղի է ունենում մեր երկրի հետ շատ սերտ փոխշահավետ համագործակցության եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով, դա միանշանակ է։ Սա ցուցադրում են թվերը։ Ավելանում է ապրանքաշրջանառությունը, ավելանում է շահը, տրանսպորտային ծառայությունները, պարզապես ծառայությունները, ֆինանսական հատվածը...  Հայաստանը շահում է դրանից, այսինքն՝ շահում է հայ ժողովուրդը»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի պետության ղեկավարի մամուլի քարտուղարը վստահ է, որ «այս ամենը հաշվի կառնվի հայկական ղեկավարության կողմից արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս»։ «Դա, իհարկե, սուվերեն որոշում է... Մենք դեմ ենք, որպեսզի որեւէ մեկին ինչ-որ բան թելադրենք։ Մենք կողմ ենք, որպեսզի միասին վաստակենք, միասին դառնանք ավելի երջանիկ եւ ավելի հարուստ։ Եվ մենք վստահ ենք, որ մեր հայ բարեկամները սա նույնպես հասկանում են»,- ընդգծել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: