կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
«ՀՀ-ն պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքներն օկուպացնելով՝ ոչնչի չես հասնի» . Չավուշօղլու

«ՀՀ-ն պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքներն օկուպացնելով՝ ոչնչի չես հասնի» . Չավուշօղլու

՛՛Ադրբեջանը 30 տարվա ընթացքում բանակցություններ է վարել իր հողերի ազատագրման շուրջ, սակայն, ցավոք, դրանք անարդյունք են եղել, ուստի Ադրբեջանն ազատագրել է դրանք ուժային ճանապարհով, և Հայաստանը պետք է հետևություն անի դրանից՛՛,-այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Էսքիշեհիրում ոչ կառավարական կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Trend-ը ։

Նա նշել է, որ երկրները պետք է ունենան և՛ ռազմական, և՛ դիվանագիտական ուժ:

՛՛Այժմ բարենպաստ միջավայր է ստեղծվել դիվանագիտական բանակցություններ վարելու համար։ Կան դրական ազդակներ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի կողմից, սակայն դրանք չպիտի լինեն լոկ բառեր: Հայաստանը պետք է հասկանա, որ հարևան երկրների տարածքներն օկուպացնելով՝ ոչնչի չես հասնի",-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: