Ո՞նց անենք համակարգի բերենք, որ Սփյուռքն առավոտն արթնանա գնա հայկական ապրանք ձեռք բերի. Սուքիասյանը՝ Պապոյանին
«Ինչ կարգի պոտենցիալ մենք Սփյուռք ունենք, որ ամբողջ աշխարհում կարողանանք հայկական ապրանք վաճառել»,- ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մի քանի դիտարկումներով հանդես եկավ՝ դիմելով Էկոնոմիայի նախարար Գևորգ Պապոյանին:
«Սփյուռք ունենք՝ մի քանի միլիոն մարդ է ապրում, ո՞նց անենք դա համակարգի բերենք, որ այդ Սփյուռքը առավոտն արթնանա գնա հայկական ապրանք ձեռք բերի, ուրեմն որ հայկական ապրանք ձեռք չի բերում ինքը այն բառերը, որ օգտագործում են, այդ բառն է պետք օգտագործել: Հայաստանը պետք է դարձնենք կենտրոն, առանցք, եթե հայ մարդն ասում է՝ շատ եմ սիրում Հայաստանը, բայց Հայաստանի համար ոչ մի բան չի անում ...եթե հայկական ապրանքը մի ցենտ ավել է, գնա ուրիշը ձեռքը բեր, բայց եթե թեկուզ նույն գնին է ուղղակի ասա՝ հայկական ապրանքն եմ ուզում ձեռք բերեմ, տեսեք Հայաստանը ոնց կզարգանա, ժամը մեկ կզարգանա»,- նկատեց նա:
«Համաձայնագրերը, որ կնքում եք, ինչ ունենք այսօր նախկին կնքածներից, ՀՀ շահը որտեղ է, կարո՞ղ եք մի քանի տողով բացատրեք: Ինդոնեզիայի հետ համաձայնվում եք, որ կնքեք, ի՞նչ պատկերացումներ ունեք, ինչ նախնական հաշվարկ կա, ի՞նչ ենք վաճառելու, ի՞նչ ենք ներմուծելու, որ ավելի մրցունակ լինենք, հու՞մք ենք բերելու, որ՞ երկրից ինչ ենք բերելու»,- նշեց նա ու ընդգծեց, որ եվրոպական շուկան ավելի գնողունակ է, դրա համար մեզ այդ գնողունակ շուկան է պետք:
Պապոյանից պատգամավորը հետաքրքրվեց՝ կարդացե՞լ է, որ նախկին Սովետական միության երկրների ՀՆԱ-ով որ երկիրը որ տեղում է. «Առաջին երեք մերձբալթյան երկրները հանեք, Հայաստանը երրորդ տեղում է՝ ՌԴ-ից, Ղազախստանից հետո մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ով, սա բարձրաձայն խոսեք, այդ ամենը ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում է եղել»:
Պապոյանն էլ նկատեց, որ այս տարվա արդյունքներով նախնական ունենալու ենք 8500 դոլարից ավելի ՀՆԱ՝ մեկ շնչի հաշվով. «Վերջին 7-8 տարիների կտրվածքով ավելի քան կրկնապատակվել է:
Համաձայնագրերին շատ լուրջ ենք վերաբերում, որովհետև դրանք, կլինեմ անկեղծ, ինչքան հնարավորություն են բացում, այնքան եթե լուրջ չեն մոտենում, կարող են մարտահրվերներ ստեղծել»:
Նաև նկատեց, որ միայն Սփյուռքի պոտենցիալի վրա չեն կարող կենտրոնալ հայկական ապրանքներ վաճառելիս, փորձում են տարբեր երկրներում էքսպոների մասնացել, գրանցված որոշ հաջողություններ կան: