կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՀՀ–ն պատրաստ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

ՀՀ–ն պատրաստ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

ՀՀ–ն պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին նշված է կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի մեջ։

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»,–նշված է ծրագրում։

 

Ասվում է նաև, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Կառավարության ծրագրում նշված է, որ, առաջ գնալով առանց նախապայմանների, կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։

Նշենք, որ կառավարությունը միաձայն հաստատեց 5-ամյա ծրագիրը. հաջորդ շաբաթվա սկզբում այն կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

  • Կիսվել: