հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՀՀ-ն դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար

ՀՀ-ն դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար

Հայաստանը, Ադրբեջանը,  Բանգլադեշը, Կամբոջան և Շրի Լանկան հարցում են ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին  «Իզվեստիա»-ին ասել է ՇՀԿ քարտուղարության Իրանի Իսլամական Հանրապետության ազգային համակարգող Մեհրդադ Քիաին: 

 «Մի քանի երկրներ միանալու հայտ են ներկայացրել, այդ թվում՝ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը և այլն։ Այս երկրները ցանկանում են փոխել իրենց կարգավիճակը՝ երկխոսության գործընկերից դիտորդի կարգավիճակի։ Մենք սկզբունքորեն պատրաստ ենք դիտարկել այս հարցը և, համաձայնեցնելով համապատասխան դիմորդների և կազմակերպության անդամ երկրների հետ, ինչ-որ եզրակացության գալ»,- ասել է Մեհրդադ Քիային։

Նրա խոսքով, նախ երկրները պետք է դառնան դիտորդ և միայն դրանից հետո կարող են դառնալ լիարժեք մասնակից։ 

  • Կիսվել: