կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ-ի համար կարևոր է՝ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր սուվերեն տարածքից, ինչպես նաև ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում․ Փաշինյան

ՀՀ-ի համար կարևոր է՝ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր սուվերեն տարածքից, ինչպես նաև ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում․ Փաշինյան

Հայաստանի համար կարևոր է, որ ադրբեջանական զորքերը դուրս գան մեր սուվերեն տարածքից, ինչպես նաև ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Այս մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անցած շաբաթ «Վալդայ» ակումբի հարթակում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին՝ ընդգծելով այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր շ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ հաստատելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց կողմ է արտահայտվում հայկական կողմը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերջին՝ Ձեր մասնակցությամբ փակ նիստի ընթացքում ես խոսել եմ այս մասին և ցանկանում եմ կրկին ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով մեզ համար ընդունելի են այն մոտեցումները,  որոնք առաջարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքների և պարամետրերի մասին ռուսական նախագծով:

ՀՀ-ն ակնկալում է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցում։

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ապաշրջափակել Ադրբեջանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները»,- նշել է ՀՀ վարչապետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: