երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գործուղվել էր Վրաստան

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գործուղվել էր Վրաստան

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 28-ը գործուղվել է Վրաստան, հոկտեմբերի 23-ին՝ հյուրընկալվել Վրաստանի ԿԸՀ-ում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։

ԿԸՀ պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Վրաստանի ԿԸՀ-ի ընտրական համակարգերի զարգացման, բարեփոխումների և ուսուցման կենտրոնում։ Կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին, հիմնական նպատակն է ընտրողների վստահության բարձրացումն ընտրական ընթացակարգերի նկատմամբ և անաչառ, թափանցիկ ընտրությունների կազմակերպմանն աջակցումը:

Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ ուղղություններով՝

Ընտրական բարեփոխումների աջակցություն,

Ընտրական համակարգերի բարելավմանն ուղղված առաջարկների և առաջարկությունների մշակում,

Ընտրական վարչակազմի և անձնակազմի, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, ԶԼՄ ներկայացուցիչների, ընտրողների և այլ շահագրգիռ անձանց վերապատրաստում և վերաորակավորում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում,

ԿԸՀ-ի որոշմամբ ընտրական մարմնի պաշտոնատար անձանց ատեստավորման անցկացում,

Իրավասության շրջանակներում մոնիտորինգի իրականացում։

Հոկտեմբերի 25-26-ին ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը Բաթումի քաղաքում մասնակցել է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ ապատեղեկատվությունը ընտրություններում» թեմայով 11-րդ տարեկան համաժողովին։

Համաժողովի ընթացքում քննարկված հարցերն են՝ Էլեկտրոնային քվեարկության լուծումների ներդրման մարտահրավերների հաղթահարում, թվային տեխնոլոգիաները ընտրություններում, ընտրությունների ընթացքում ապատեղեկատվական արշավներ։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է Հայաստանի ԿԸՀ փորձը՝ խոսելով  ԿԸՀ ուսումնական կենտրոնի տեսլականի, ԿԸՀ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի մասին։

  • Կիսվել: