երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ ԿԸՀ-ն հետաձգում է ՏԸՀ անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների դասընթացները

ՀՀ ԿԸՀ-ն հետաձգում է ՏԸՀ անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների դասընթացները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետաձգում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների դասընթացները: Այս մասինInfoPort.am-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

«Հարգելի գործընկերներ,

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ

  • 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են.
  • Դասընթացների անցկացման նոր օրերի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն և տեղեկացում:
    Կոչ ենք անում նաև խստորեն հետևել Առողջապահության նախարարության ցուցումներին, խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: