երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը «Ալռոսա»-ից ալամստի հումքի ձեռք բերման միջնորդ ընկերություն է հիմնում

ՀՀ կառավարությունը «Ալռոսա»-ից ալամստի հումքի ձեռք բերման միջնորդ ընկերություն է հիմնում

Կառավարության դեկտեմբերի 9-ի նիստում որոշվեց հիմնել «Հայ-Ալմաստ» անունով առևտրային ընկերություն, որն ադամանդագործության հումք հանդիսացող ալմաստի ձեռք բերման միջնորդ է դառնալու ռուսական «Ալռոսա» ընկերության ու հայաստանյան արտադրողների միջև:

Համաձայ որոշման՝ Հայաստանում ալմաստի հումք վերամշակող ընկերությունները հայտեր են ներկայացնելու նոր ստեղծվող ընկերությանը, որի հիման վրա վերջինս, ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ, կազմակերպում է հումքի զննում ռուսական «Ալռոսա» ընկերությունում։

«Զննումից հետո հումքի գնման, հաստատման և պայմանագիր ստորագրելու հավաստիացման դեպքում շահառու ադամանդագործական ընկերությունները հումքի արժեքի գումարը վճարում են «Հայ-Ալմաստ» ընկերությանը։ Ալռոսա» ընկերության կողմից սահմանված ժամկետում «Հայ-Ալմաստ» ընկերությունը վճարում է գնված հումքի գումարը և ստացված հումքը նույն օրը վաճառվում է հայտատու ընկերություններին՝ ըստ ներկայացված հայտերի»,-նշված է որոշման հիմնավորումներում։ Պետական ձեռնարկությունը միջնորդական այս գործունեության համար միջնորդավճար է ստանալու», - ասված է որոշման մեջ։

Կառավարության որոշմոն մեջ նաև նշվում է, թե ինչու «Ալռոսա»-ից հայաստանյան ադամանդագործական ընկերությունների համար հումք ձեռ բերելու նպատակով ստեղծվում է պետական միջնորդ ընկերություն: Պատասխանը, ըստ կառավարության որոշման, այն է, որ ռուսական ընկերությունը հումք վաճառում է բացառապես խոշոր ընկերություններին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, իսկ հայկական ընկերությունները «զրկված են «Ալռոսա» ընկերությունից արդյունավետ հումք ներմուծելու հնարավորությունից, քանի որ չեն համապատասխանում «Ալռոսա»-ի կողմից սահմանված չափանիշներին»։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ընկերությունները եթե պայմանագրեր կնքեն ռուսական «Ալռոսա»-ի հետ, պիտի պարտավորվեն ամեն ամիս սահմանված քանակությամբ հումք ձեռք բերել, իսկ կոնսոլիդացված առաջարկը այս խոչընդոտը կվերացնի։

«Հայ-Ալմաստ»-ի կանոնադրական կապիտալը կազմելու է 50 միլիոն դրամ, իսկ բաժնետոմսերը կառավարելու է էկոնոմիկայի նախարարությունը։ «Հայ-Ալմաստ»-ի խորհրդում ընդգրկվելու են նաև ադամանդագործական ձեռնարկությունների ղեկավարներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: