երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ կառավարական պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին

ՀՀ կառավարական պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 19-րդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2021 թվականի սեպտեմբերի 7-ից 10-ը Բելառուս է գործուղվելու ՀՀ պատվիրակություն։

Մինսկ կմեկնեն Դ․ Սահակյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, հանձնաժողովի հայկական մասի ղեկավար, Ա․ Ղևոնդյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի տեղակալ, Տ․ Միքայելյանը՝ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ, Ս. Ավետիսյանը՝ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի կցորդ, Լ․ Ավագյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի որակի վերահսկողության վարչության փորձագետ։

  • Կիսվել: