հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ իշխանությունները պետք է օգուտ քաղեն Փելոսիի այցից Հայաստան. «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ

ՀՀ իշխանությունները պետք է օգուտ քաղեն Փելոսիի այցից Հայաստան. «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորանը անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոուսիի առաջիկա այցին Հայաստան։

Այս առնչությամբ նա մասնավորապես գրել է. «Ինչպես տեղեկացնում է Politico-ն, Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին գալիս է Հայաստան, ում կուղեկցի նաև Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփիրը:
Երևանում Նենսի Փելոսին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։
Ջեքի Սփիրը ԱՄՆ կոնգրեսի հայամետ ներկայացուցիչներից մեկն է։
Հիշեցնեմ, Փելոսին այցելել է նախկինում Կիև և Թայվան, երբ կար լարվածություն և ԱՄՆ շահերը պաշտպանելու կարիք։

Եթե ՀՀ գործող իշխանությունները այս պահին էլ օգուտներ չքաղեն այս այցից, ու մերժեն ԱՄՆ մեկնած ձեռքը, ու հայտարարեն, որ Հայաստանը ԱՄՆ-ին հետաքրքիր չէ, ուրեմն իմացեք՝ նրանք ստորաբար ստում են և ստել են դեռ 2018թ-ից, քանի որ այս մակարդակի այց չի կարող տեղի ունենալ, եթե չկա ԱՄՆ կողմից հետաքրքրություն»։

  • Կիսվել: