շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել․ Հրանտ Բագրատյան

ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտնել է․ 

«Սիրելի ֆեյսբուքյան հանրություն, մամուլի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել։

Այդ գործով առաջին դատական նիստը կկայանա 2023 թ․ նոյեմբերի 10-ին ժամը 16։00, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան 20 հասցեում, 5-րդ դահլիճ, դատավոր Մանվել Շահվերդյան»։

  • Կիսվել: