ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կան ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ վերահսկողության ներքո. Փաշինյան

ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և կան ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ վերահսկողության ներքո. Փաշինյան

Հայաստանը 30 տարի անց ապաշրջափակվում է։ Այս մասին իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպե՞ս են բացվելու հաղորդակցության ուղիները, առաջին հերթին այդ հատվածներում պետք է սահմանագծվի եւ սահմանազատվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը։ Առաջիկայում այս հարցը պետք է մանրամասն քննության առարկա դառնա։ Սա մեզ համար նոր մտահոգությունների դուռ չի բացում։

Վաշինգտոնյան հռչակագրով և նախաստորագրված համաձայնագրով ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր ՀՀ տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ տարածքի հետ, և այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ, այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում, բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունը այն է, որ ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում:

Սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ, ես գիտեմ, որ այս շեշտադրումը, այսպիսի շեշտադրումը կարող է խորթ հնչել մեր ականջին, նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը, սա է այն նոր գինին, որ մենք պիտի լցնենք նոր տիկերի մեջ, մենք մեր իրականությանն ու տարածաշրջանին պետք է նայենք ամբողջության մեջ ու նոր հայացքով, որովհետև սա է խնամքը, որ պետք է տածենք խաղաղության նկատմամբ»,- ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: