չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ներկայիս հնարավորությունը չպետք է բաց թողնել. Էրդողան

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ներկայիս հնարավորությունը չպետք է բաց թողնել. Էրդողան

Չի կարելի բաց թողնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ներկայիս հնարավորությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա նշել է, որ Հայաստանն ավելի մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղությանը, եթե «ազատվի արտաքին ուժերից և սփյուռքից կախվածությունից»։

«Հայ ժողովուրդը պետք է ապագան տեսնի հարևանների հետ, ում հետ ապրել է դարեր շարունակ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

  • Կիսվել: