երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ և Վրաստանի վարչապետները քաղաքացիների փոխայցերի դյուրացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

ՀՀ և Վրաստանի վարչապետները քաղաքացիների փոխայցերի դյուրացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: 

«Երկու երկրների վարչապետերը քննարկումները շարունակել են նաև ոչ ֆորմալ ձևաչափով: Վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաև բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը»,- գրել է Մ.Գևորգյանը:

  • Կիսվել: