շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ և ՌԴ միջպետական հարաբերություններում Միութենական պետությանը միանալու հարց երբեք դրված չի եղել. ՌԴ դեսպան (տեսանյութ)

ՀՀ և ՌԴ միջպետական հարաբերություններում Միութենական պետությանը միանալու հարց երբեք դրված չի եղել. ՌԴ դեսպան (տեսանյութ)

Ռուսաստանի և Հայաստանի միջպետական օրակարգում երբեք չի քննարկվել Երևանի միացումը ՌԴ-Բելառուս միութենական պետությանը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մյուս պաշտոնատար անձանց այն հայտարարությունները, թե Մոսկվայում խնդիր են դրել իրականացնել այդ գործողությունը։

«Ես՝ որպես ՌԴ դեսպան, դրական եմ համարում, երբ ինչ-որ հասարակական շրջանակներ խոսում են այս թեմայով, կողմ են արտահայտվում այդ գործընթացին։ Բայց ինձ՝ որպես ՌԴ դեսպան, հայտնի չի, որ երբևիցե նման հարցը դառնա Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական երկխոսության թեմա», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: