կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀՀ և Արցախի ԱԺ-ների համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Ստեփանակերտում է

ՀՀ և Արցախի ԱԺ-ների համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Ստեփանակերտում է

Արցախի Հանրապետություն դեկտեմբերի 16-ին ժամանել են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով»-ի անդամները՝ ՀՀ ԱԺ նախագահ, հանձնաժողովի համանախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ստեփանակերտի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշակոթողի մոտ պատվիրակությանը դիմավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, պատվիրակությունն Արցախում է դեկտեմբերի 17-ին նախատեսվող՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու ծրագրի շրջանակներում։

  • Կիսվել: