երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թվականին աճել է. Արարատ Միրզոյան

ՀՀ-ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թվականին աճել է. Արարատ Միրզոյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան 2022 թվականին զգալիորեն աճել է։ ԱԺ-ում եվրոպական ինտեգրման մասով 2022 թվականի արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով` վերջին տարիներին մեր երկրի համար ստեղծված լրջագույն մարտահրավերները, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային զարգացումները շարունակել են էական ազդեցություն ունենալ մեր առաջնահերթությունների վրա։

«Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության դրական օրակարգի հետագա խորացման ընդլայնման հետ մեկտեղ ՀՀ-ԵՄ փոխգործակցության օրակարգի առաջնային հարցերի շուրջ քննարկումները շարունակվել են։ Հայաստան-ԵՄ հարաբերությունների դինամիկան ընդհանուր առմամբ 2022 թվականին զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու եվրոպական ջանքերով»,-ասաց Միրզոյանը։

Նա մասնավորապես ընդգծեց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման արդյունքները, ինչից հետո 3 ամսով Հայաստան ուղարկվեց ԵՄ քաղաքացիական առաքելությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Ալմա-Աթայի համաձայնագրի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ։ Նախարարը նաև մատնանշեց եվրոպական պաշտոնյաների այցերի ակտիվացումը Հայաստան, հատկապես 2022 թվականի երկրորդ կեսին։

  • Կիսվել: