երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի հետ

Նոյեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի եւ Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությանը։

Մտքեր փոխանակվեցին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջեւ ոլորտային կապերի խորացման հնարավոր ուղղությունների եւ առաջիկա անելիքների վերաբերյալ։

 

  • Կիսվել: