ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահի հետ

ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահի հետ

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Դիմիտրիոս Մակրոպուլոսին և քննարկել խորհրդարանական դիվանագիտության և համագործակցության հետագա ակտիվացման քայլերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում Հունաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Հունաստանի խորհրդարանում հանդիպել եմ իր լավ բարեկամ Դիմիտրիոս Մակրոպուլոսին՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահին: Մենք խոսեցինք խորհրդարանական դիվանագիտության և համագործակցության հետագա ակտիվացման քայլերի մասին։ Հունաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և դրանում կարևոր դեր ունի խորհրդարանական համագործակցությունը»,-նշել է դեսպան Մկրտչյանը:

 

  • Կիսվել: