ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
ՀՀ դեսպանը Չեխիայի պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները

ՀՀ դեսպանը Չեխիայի պատգամավորների պալատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները

Հունիսի 28-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։ Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները լայն անդրադարձ կատարեցին խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում կողմերի միջև համագործակցությանն ու երկկողմ օրակարգում առկա հարցերին, քննարկվեցին հնարավոր փոխանակումների շուրջ առաջիկա ծրագրերը։

Դեսպանը տիկին Պեկարովա Ադամովային մանրամասն ներկայացրեց տարածաշրջանում վերջին զարգացումներն ու դրանց հետևանքները։

 

  • Կիսվել: