հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը

Հուլիսի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկիի հետ։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և դրա շրջանակներում երկու երկրների խորհրդարանների ու խորհրդարանական ոլորտային հանձնաժողովների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։

  • Կիսվել: