ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի գործընթացի շուրջ վերջին զարգացումները

ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի գործընթացի շուրջ վերջին զարգացումները

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ։ Այս մասին նշված է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 

«Հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական կապերի ամրապնդման հնարավորությունները»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: 

  • Կիսվել: