շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ

ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարարը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ

Հուլիսի 26-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Աթաբեկյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող մարդասիրական իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից՝ Աբդալլահ Բու Հաբիբը վերահաստատել է Լիբանանի սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի անհապաղ բացման և մարդասիրական ճգնաժամին վերջ դնելու վերաբերյալ:

 

  • Կիսվել: