հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, մյուս երկուսն էլ  չի կարելի լիարժեք բաց անվանել՝ ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից. վարչապետ

ՀՀ չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, մյուս երկուսն էլ չի կարելի լիարժեք բաց անվանել՝ ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից. վարչապետ

Հայաստանն ու Չեխիան դեպի ծով ելք չունեն, ինչը շատ կարևոր է նաև արտաքին քաղաքականության համար, բայց Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է, քանի որ չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են։ Այս մասին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ մյուս երկու սահմանները նույնպես չեն չի կարելի լիարժեք բաց անվանել՝ ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից։

՛՛Հայտնի է, թե որքան բարդ են Արևմուտքի և Իրանի հարաբերությունները, հայտնի են նաև Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա դժվարությունները։ Այս ամենը սահմանափակում է արտաքին աշխարհի հետ շփումը։ Բայց նույնիսկ այս պայմաններում մենք հավատում ենք, որ ժողովրդավարությունը Հայաստանի և տարածաշրջանի զարգացման ռազմավարությունն է՛՛,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: