ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոչ եմ անում հաճույքով վճարել տուրքերն ու հարկերը․ Փաշինյանը՝  ծովագյուղցիներին

Կոչ եմ անում հաճույքով վճարել տուրքերն ու հարկերը․ Փաշինյանը՝ ծովագյուղցիներին

ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում հաճույքով վճարել տուրքերն ու հարկերը, քանի որ դրանք դառնում են ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, Սևանի մաքրման աշխատանքներ և այլն: Այս մասին այսօր Ծովագյուղում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուրախ եմ, որ մենք ի վերջո կարողացել ենք համակարգ ստեղծել Սևանա լճից ձկան որսը կազմակերպելու համար։

Բայց ես ուզում եմ ասել հետևյալը, մենք ասում ենք, որ միևնույնն է՝ այդ թեմայի շրջանակներում ինչ արվում է, արվում է ձեզ համար, որովհետև լիճը ձերն է, ձուկը ձերն է, և մենք բոլորս իրար հետ պետք է կարողանանք հոգ տանել, որպեսզի ձկան պաշարները վերականգնվեն»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: