շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԹ դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր առաքելությունը ՀՀ–ում

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԹ դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր առաքելությունը ՀՀ–ում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
 
Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար՝ Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ:
 
Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար:
 
Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցերը` առանձին անդրադարձ կատարելով տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող թեմաներին:

  • Կիսվել: