կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ ԱԺ աշխատակազմը նոր ղեկավար ունի

ՀՀ ԱԺ աշխատակազմը նոր ղեկավար ունի

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Կենսագրություն

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1992թ. հունվարի 7,  քաղաք Աբովյան

Կրթություն

1998-2008թթ.- ք.Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց

2008-2012թթ.- Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Կառավարման ֆակուլտետ, Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում, բակալավր

2012-2014թթ.- Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Կառավարման ֆակուլտետ, Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում, մագիստրոս

Աշխատանքային գործունեություն

- 2011-2013թթ. -«Ջի-Էլջ-Իքս Մեդիա» ՓԲԸ, համահիմնադիր, ֆինանսական տնօրեն

- 2013-2016թթ.-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, մասնագետ

- 2016-2018թթ.- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Կորպորատիվ բիզնեսի կառավարման վարչություն, գլխավոր մասնագետ

 

- 2015-2016թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վերահսկող հանձնաժողովի անդամ

- 2016-2017թթ.- «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ

- 11.06.2018-16.03.2021թթ. - ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ

Կուսակցական պատկանելությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

  • Կիսվել: