կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ՀՀ Ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով

ՀՀ Ազգային ժողովը կունենա 12 մշտական հանձնաժողով

ՀՀ ազգային ժողովը ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացրած նախագիծը, ըստ որի կստեղծվեն  ԱԺ հանձնաժողովներ, ինչպես նաև մերժեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության նախագիծը, որով  առաջարկվում էր խորհրդարանում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:

Ազգային ժողովում քվեարկության էր դրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ազգային ժողովի հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեությունը և գործունեության ոլորտը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը, որին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, դեմ` 27, 0` ձեռնպահ:

Քվեարկության էր դրվել նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած նախագիծը, որին կողմ քվեարկեց 33 պատգամավոր, դեմ` 0, ձեռնպահ` 68:

ԱԺ նախագահը հայտարարեց նաև, որ խմբակցությունները նիստեր են հրավիրել, ընտրել են նիստերի քարտուղարներ և ղեկավարներ:

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ: 7-րդ գումարման ԱԺ-ի հետ համեմատած՝  Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կդառնա 2 առանձին հանձնաժողով:

ՔՊ-ի առաջարկած հանձնաժողովներն են.

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով՝ 9 անդամով,

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ 11 անդամով,

Պետական, իրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Տարածարջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով,

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության  և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 10 անդամով,

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 12 անդամով,

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ 8 անդամով:

  • Կիսվել: