հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը և Հնդկաստանի վարչապետը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը

ՀՀ ԱԽ քարտուղարը և Հնդկաստանի վարչապետը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հնդկաստանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում:

Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը:  

  • Կիսվել: