ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները

Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները

Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը և ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցառումները։

ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն։

Առաքելությանը վերապահված է ներկա իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մանրամասն զեկույց պատրաստելու և սահմանի որոշ հատվածներում լարվածության թուլացման առաջարկներ մշակելու խնդիրները։ 

Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիտորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։

  • Կիսվել: