երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ տեղակալն ու Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն անդրադարձել են Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը

ՀՀ ԱԳՆ տեղակալն ու Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն անդրադարձել են Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Բուխարեստում հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ: Այս մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության գործում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին։

  • Կիսվել: